Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Թուրքիա։
Նա կմասնակցի Ստամբուլում կայանալիք պաշտպանական արդյունաբերության «IDEF-23» 16-րդ միջազգային ցուցահանդեսին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Հասանովը կծանոթանա ցուցահանդեսում ներկայացված տարբեր ընկերությունների արտադրության սպառազինությանը, տեխնիկական և ռազմական նշանակության միջոցներին: