Ղազախստանում թուրքական Anka անօդաչու թռչող սարքի փորձարկում են անցկացնում: Այս մասին հայտնել է Ղազախստանի պաշտպանության նախարարության «Սարբազ» պարբերականը։
Նշվում է, որ համալիրի փորձնական ռազմական շահագործումը նախատեսվում է 2023 թվականի օգոստոսին և կտևի մինչև 2024 թվականի մարտի կեսը։
Փորձարկումների հաջող անցնելու դեպքում Anka անօդաչու համալիրը կընդգրկվի երկրի բանակի սպառազինության մեջ։