Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը Զագրեբում մասնակցել են Վրաստանի դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը։
Երկկողմ հանդիպմանը Ղարիբաշվիլին մանրամասն պատմել է Վրաստանի կողմից Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման մասին և նշել, որ երկիրը տարեվերջին սպասում է ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալուն:
Նա ընդգծել է, որ Թբիլիսիի համար հատկապես կարևոր է Եվրամիությանն անդամակցելու գործընթացում Խորվաթիայի հետ փորձի փոխանակումը:
Կողմերը հանդիպմանը քննարկել են տնտեսության, զբոսաշրջության, պաշտպանության և արդարադատության ոլորտներում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր: