Չինաստանի խորհրդարանը Ցին Գանին հեռացրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից և նոր նախարար է նշանակել Վան Իին:
Վերջինս ՉԺՀ-ի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2013-2022 թվականներին։ 2023 թ․ հունվարի 1-ից զբաղեցրել է Չինաստանի Կոմկուսի կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավարի պաշտոնը։
Վերջին մեկ ամսվա ընթացքում Ցին Գանը չի հայտնվել հանրության առաջ։ Չինաստանի ԱԳՆ-ում նրա գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին տեղեկությունները չեն մեկնաբանել:
Պաշտոնավարելով ընդամենը 205 օր՝ Ցինը համարվում է Չինաստանի՝ ամենակարճ ժամկետով պաշտոնավարած ԱԳ նախարարը: