Ադրբեջանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարությունը այն մասին, որ վերջինս ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել ԼՂ քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով կամ որևէ այլ երթուղով։
Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ «տարածաշրջանում լարված հումանիտար իրավիճակի մասին պնդումները քաղաքական մանիպուլյացիայի և ճնշման միջոց են»։
Բաքվում նշել են, որի ի գիտություն են ընդունում ԿԽՄԿ-ի հայտարարությունը տարածաշրջանում հումանիտար իրավիճակի վերաբերյալ: