Հուլիսի 23-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ իր բնակարան հրավիրված դիմահարդարը դրամապանակից գողացել է 90 000 դրամ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ 24-ամյա աղջիկը ներկայացել է բաժին: Նա ձերբակալվել է:
Կազմված փաստաթղթերը ուղարկվել են քննչական բաժին: