Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Ղրիմում 17 անօդաչու թռչող սարքերի հարձակումները ճնշելու մասին տեղեկությունը։ Այդ մասին գերատեսչությունում լրագրողներին հայտնել են երկուշաբթի՝ հուլիսի 24-ին, ճեպազրույցի ժամանակ։
Գործակալությունը մանրամասնել է, որ ուկրաինական 14 ԱԹՍ ճնշվել է էլեկտրոնային պայքարի միջոցներով, դրանցից 11-ն ընկել են Սև ծով, ևս 3-ը՝ թերակղզու վրա։
«Կանխված ահաբեկչության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան»,- ընդգծել են ՌԴ նախարարությունից։
Մինչ այս Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել էր, որ թերակղզում անօդաչու սարքերի հարձակման պատճառով Ջանկոյի շրջանում վնասվել է զինամթերքի պահեստը։ Բացի այդ, անօդաչու սարքի բեկորները վնասել են թերակղզու Կիրովյան թաղամասում գտնվող առանձնատներից մեկը։
Ակսյոնովը նույնպես հաստատել է, որ միջադեպի հետևանքով խաղաղ բնակիչներից ոչ ոք չի տուժել։
Ղրիմի ղեկավարը որոշել է Ջանկոյի շրջանի հարձակման վայրից 5 կմ շառավղով մոտակա գյուղերի բնակիչներին տարհանել ժամանակավոր կացարաններ: