Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ն շրջափակելու հետևանքով առաջացած վառելիքի գերսղության պայմաններում հուլիսի 18-ից հանրային տրանսպորտը ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտում կաթվածահար վիճակում է, սակայն պահպանվում էին միջշրջանային երթուղիները։
«Այս պահին վառելիքի սուղ պաշարները ևս սպառվել են և հուլիսի 25-ից հանրապետության ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքը լրիվությամբ դադարեցվելու է»,- ասված է ԼՂ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հայտարարության մեջ։