Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 338-ի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Վարակվածներից 232-ը երեխաներ են, 106-ը` մեծահասակ:
Ինչպես տեղեկացնում են ՀՎԿԱԿ-ից՝ վարակվածներից 5-ը հոսպիտալացված են: