Հուլիսի 24-ին՝ ժամը 14։31-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չայնիի ոլորաններ կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին Nissan մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1954 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին․ ուղևորներից մեկը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդին և 2 ուղևորի՝ տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից, ովքեր հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ «Էրեբունի» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: