«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ավարտվել է Մ 6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ հատվածի (51․74 կմ) հիմնանորոգումը:
Կատարվել են հետևյալ աշխատանքները՝
Հողային աշխատանք՝ 622 հազ․ խմ, այդ թվում՝ 122 հազ․ խմ հորատապայթեցմամբ
Ասֆալտբետոնե պատվածքի վերակառուցում՝ 377 հազ․ քմ
Խամքարաբետոնե հենապատեր՝ 2700 գմ
Կամուրջների հիմնանորոգում՝ 16 հատ
Մետաղական արգելափակոցներ՝ շուրջ 25 կմ
Ճանապարհային նշաններ՝ 742 հատ
Ճանապարհի գծանշում՝ 25560 քմ
Հատվածի հիմնանորոգումը ֆինանսավորվել է ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից։