Ադրբեջանում ձերբակալվել է «Հյուրիեթ» թերթի գլխավոր խմբագիր Վուգար Մամեդովը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը: Նա ձերբակալվել է մեկ ամսով:
Հետաքննություն է տարվում Մամեդովի կողմից համացանցային-տեղեկատվական ռեսուրսներում տարածման արգելք ունեցող տեղեկության հրապարակման և Ադրբեջանի «Տեղեկության, տեղեկատվականացման և տեղեկության պաշտպանության մասին» օրենքի պահանջները խախտելու փաստի առնչությամբ: