Կիրակի Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում ահաբեկչական խմբավորման զինված հարձակման հետևանքով ճանապարհային ոստիկանության 4 աշխատակից է զոհվել, հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով շրջանի դատախազությանը:
Իրանի ուժային կառույցները փնտրում են հանցագործներին: Որևէ խմբավորում դեռ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։
Սիստան և Բելուջիստանն Իրանի 31 նահանգներից մեկն է, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում, սահմանակից է Աֆղանստանին և Պակիստանին։