Չինաստանը կրճատել է ռազմական ապրանքների արտահանումն Ուկրաինա՝ Ռուսաստան ուղարկելով անօդաչու սարքերի, սաղավարտների և զրահամեքենաների մատակարարումների հիմնական մասը։ Այդ մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով չինական և ուկրաինական մաքսատների տվյալներին։
«Այս տարի Ռուսաստանը Չինաստանից ներմուծել է ավելի քան 100 միլիոն դոլարի անօդաչու թռչող սարքեր՝ 30 անգամ ավելի, քան Ուկրաինան։ Ապրանքաշրջանառությունն Ուկրաինա կրճատվել է 61 տոկոսով՝ հասնելով 5 միլիոն դոլարի»,- նշում է պարբերականը։
Ռուսաստանի և Չինաստանի միջև ընդհանուր ապրանքաշրջանառությունը արագորեն աճել է Ուկրաինայում հակամարտության սկզբից։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2023 թվականի հունվար-ապրիլին այս ցուցանիշը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 41 տոկոսով և գերազանցել 73 միլիարդ դոլարը։