Հուլիսի 17-23-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 628 դեպք, որից 225-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 144, բնական հրդեհի, դժբախտ պատահարի՝ 1-ական, ջրահեղձման՝ 2, զինամթերքի հայտնաբերման՝ 4, որոնողափրկարարական՝ 3, վայրի կենդանիների հարձակման՝ 6, թունավորման՝ 5, ինքնասպանության փորձի՝ 12, օձի նկատման՝ 66, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 63, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 199, կեղծ ահազանգի՝ 9, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 30, հրդեհի կեղծ կանչի՝ 27 և 56 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 17 դեպք:
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 28 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 17 տրանսպորտային միջոց: