Լրագրողների միջազգային ֆեդերացիան և Լրագրողների եվրոպական ֆեդերացիան կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին ապահովել լրագրողների ազատ տեղաշարժը Արցախում։
Երեկ Էնթոնի Բելլանջերի և Մուշֆիք Ալասգարլիի հետ փորձեցինք հասնել Ստեփանակերտ, քաղաք, որը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, բայց բնակեցված է էթնիկ հայերով,- նշված է կազմակերպության Ֆեյսբուքի էջում։«Մեզ խանգարեց ադրբեջանական բանակը՝ ռուսական անցակետից ընդամենը 100 մետր հեռավորության վրա»։