Ադրբեջանի ագրեսիայի հետքերը Հաաստանում էլ են դեռ նկատելի: 2022-ին Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի վրա սեպտեմբերյան ագրեսիայից հետո պետությունը վերականգնել է մարդկանց տները, բայց բնակիչները որոշ հետքեր դիտավորյալ չեն վերացրել, որ Բաքվի արածի ապացույցներ մնան:
Սոթքում տները վերականգնված են, բնականոն կյանքը՝ ոչ, գյուղում անասուններ քիչ են մնացել, անցյալ տարի վաճառել են, քանի որ կրակոցների տակ ոչ հնարավոր էր դաշտեր քշել արածելու, ոչ էլ թիրախ դարձած գոմերում պահել:
Ադրբեջանական հարձակումից 10 ամիս անց. վիճակը Գեղարքունիքում այսօր Իրինա Մկրտչյանն է պարզել: