Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլին հետաձգել է Չինաստան նախատեսված այցը անորոշ ժամկետով՝ հանրային տարածքում չինացի գործընկեր Ցին Գանի բացակայության պատճառով: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրը։
Գործակալության տեղեկություններով՝ Քլևերլիի այցն ի սկզբանե նախատեսված էր հուլիսի վերջին։ Ինչպես նշել է աղբյուրը, ՉԺՀ ԱԳ նախարարի բացակայությունը դարձել է գլխավոր առիթը, որի պատճառով Քլևերլին հետաձգել է իր այցը, մինչդեռ գործակալության մեկ այլ զրուցակից նշել է, որ դա այցի տեղափոխման դրդապատճառներից մեկն է:
Գործակալությունը հայտնել է, որ երկու կողմերն էլ զբաղված են բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման այլընտրանքային ժամկետների որոնմամբ: