Վարշավայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևին կանչել են Լեհաստանի ԱԳՆ՝ այդ երկրի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության պատճառով։ Այս մասին հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին։
Նրա խոսքով՝ դեսպանը կանչվել է արտգործնախարարություն նաև Լեհաստանի և նրա դաշնակիցների դեմ Մոսկվայի ոչ բարեկամական գործողությունների պատճառով։
Անդրադառնալով միջադեպին՝ Վարշավայում ՌԴ դեսպանը հայտարարել է, որ հադիպման ժամանակ ռուսական կողմը հակադարձել է Լեհաստանի արտգործնախարարությանը:
Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Իոսիֆ Ստալինի և ԽՍՀՄ շնորհիվ Լեհաստանը Գերմանիայից զգալի տարածքներ է ստացել: