Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ասպենի անվտանգության ֆորումի ժամանակ հայտարարել է, որ իր երկրի զինված ուժերը սպասում են հեռահար սպառազինության նոր խմբաքանակի տրամադրման՝ հակահարձակման ընթացքոմ ձեռք բերված հաջողությունները պահպանելու և գործողությունները շարունակելու համար:
Նա հույս է հայտնել, որ Վաշինգտոնը կաշխատի այդ ուղղությամբ և կլուծի խնդիրը՝ իր պաշտպանական աջակցությամբ։
Զելենսկին մանրամասնել է, որ ներկա պահին Ռուսաստանը երկնքում առավելություն, իսկ Կիևը ժամանակակից ռազմական ինքնաթիռների պակաս ունի։ Նա նշել է, որ Ուկրաինայի նպատակն է վերադարձնել ամբողջ Ղրիմը, քանի որ դա իր երկրի ինքնիշխան տարածքն է, իսկ Ղրիմի կամուրջը պարզապես նյութատեխնիկական ճանապարհ չէ: Վոլոդիմիր Զելենսկու համոզմամբ՝ կամուրջն օգտագործվում է ռուսական ԶՈՒ-ին զինամթերքով ապահովելու համար: