РИА Новости-ի ռազմական լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովը զոհվել է ուկրաինական հրթիռակոծության ժամանակ:
Ռուսաստանի ՊՆ-ից հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերը կասետային զինամթերքով հարվածներ են հասցրել լրագրողների խմբի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել են լրատվամիջոցների չորս աշխատակիցներ։ Նրանք տեղափոխվել են բուժհաստատություններ։
Հրթիռակոծությունը տեղի է ունեցել Պյատիխատկի գյուղի մոտ: