Հյուսիսային Կորեան մի քանի թևավոր հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ կոմիտեին։
Վերջինիս տեղեկություններով՝ հրթիռներն արձակվել են լույս հուլիսի 22-ի գիշերը՝ տեղական ժամանակով ժամը 04:00-ին։
Նշվում է, որ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զինվորականներն այժմ տվյալների վերլուծություն են անցկացնում՝ արձակված հրթիռների բնութագրերը որոշելու համար։
Սեուլում հավելել են, որ Կորեայի Հանրապետության զինված ուժերը պահպանում են պատրաստվածությունը հետագա արձակումների հնարավորության կապակցությամբ և համակարգում են գուծողություններն ամերիկացի գործընկերների հետ: