Ուկրաինային հեռահար հրթիռների տրամադրման հարցին անդրադարձել են Սպիտակ տնից:
Ասպենի անվտանգության ֆորումում Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այդ խնդրի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացրել:
Այնուամենայնիվ, Սալիվանը նշել է, որ թեմայի շուրջ Ջո Բայդենի և Վոլոդիմիր Զելենսկու շփումներն ու քննարկումները շարունակվում են:
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, պատասխանելով F16 կործանիչների համար ուկրաինացի օդաչուների պատրաստման ժամանակացույցի վերաբերյալ հարցին, հայտարարել է՝ պարապմունքները կսկսվեն մի քանի շաբաթից: