Այսօր առավոտից Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց մարդիկ շարունակել են սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ բերել. քաղաքացիները միջազգային կառույցից պահանջում են դրանք հասցնել պաշարված Լեռնային Ղարաբաղ: Իսկ երեկոյան ժամը 19-ին, ինչպես նախորդ օրերին, Ազատության հրապարակում ակցիա կկազմակերպվի: