Ադրբեջանական վանդալիզմի նոր հետևանքներ՝ Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում: Շարունակվում է հայկական հուշարձանների ոչնչացումը: Արդեն նման ավելի քան 100 ահազանգ է եղել: Բարձր մակարդակով հովանավորվող մշակութային սպանդի առաջնահերթ թիրախը վերջին տարիներին կառուցված կոթողները ու եկեղեցիներն են:
Րաֆֆի Քորթոշյան (Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն) - Վերջինը այս հուշարձանն է: Ոչ թե վերջին դեպքն է, այլ վերջին արձանագրվածը: Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղում Արցախյան գոյամարտի զոհերի հիշատակին կանգնեցված հուշակոթող խաչքարից միայն պատվանդանն է մնացել:
Րաֆֆի Քորթոշյան - Ոչ միայն ավերման լուսանկար է, այլև գորշ գայլի նշան է անում, հստակ չէ, թե ինքն է ավերվել թե ավերված էր, զուտ նկարվել է:
Լուսանկարը նոր է հայտնվել համացանցում, բայց հստակ չէ, թե երբ է հուշարձանը ոչնչացվել: Փորձագետը նշում է՝ միջազգային արձագանքից խուսափելու համար ադրբեջանական կողմը վանդալիզմի դեպքերը պատկերող տեսանյութեր սկսել է ավելի քիչ տեղադրել:
Րաֆֆի Քորթոշյան - Սա էլ վերջերս է եղել, Կավաքվանքի լուսանկարներն է, այս լուսանկարը մինչև 1990-ականների սկզբին է, վանքի արձանագրությունը կար:
30 տարիներին այսպիսին էր, իսկ հիմա նորոգման անվան տակ տեսեք թե ինչ են անում:
Սա էլ է վերջին ամիսներին արձանագրվել: Հալիվորի կամրջի ավերման փաստը, արբանյակային լուսանկարներով, 21-ին կանգուն էր:
2022-ի ապրիլին կիսաավերված էր, 2023-ի ապրիլին ամբողջությամբ ավերված: Վանքեր, խաչքարեր, ամրոցներ, գերեզմանոցներ, մեծ ու փոքր հուշարձաններ:
Համլետ Պետրոսյան (պատմաբան) - Ահազանգերը մոտենում է 100-ի, որ վերաբերում են ժառանգությանն ընդհանրապես, ոչ միայն հուշարձաններին:
Թիվն անընդհատ ավելանում է, արդեն մի քանի տասնյակ է, որ հստակ նկարներն ունենք և հին և արդեն ավերված, նաև արբանյակային նկարներով ենք արձանագրում:
Բայց արբանյակային լուսանկարներով երևում է, երբ արդեն հիմնահատակ ավերված են լինում: Այդ արբանյակային լուսանկարները ստանալու հարցում ամերիկյան գործընկերներն են օգնում՝ Համլետ Պետրոսյանն է պատմում: Արձանագրված փաստական տվյալները տեղադրում են 2021-ից գործող MONUMENT WATCH եռալեզու հարթակում: Ավերածությունների մասին տարբեր միջազգային գիտական հարթակներում ևս բարձրաձայնում են:
Համլետ Պետրոսյան - Վերջին համագործակցությունը Ֆրանսիայի ժառանգության ազգային իսնտիտուտի հետ էր:Փորձագետները նշում են՝ թիրախում հատկապես վերջին 30 տարիների ընթացքում կառուցված հուշարձաններն են:
Րաֆֆի Քորթոշյան - Սա է Ջրականի Սուրբ Աստվածածին եկեղեցին, կառուցվել է անցած 30 տարիներին, և հիմնահատակ ավերեցին:
Այդ ժամանակ նաև «Բի-Բի-Սի»-ի թղթակիցն էր անդրադարձել եկեղեցու անհետացմանը: Հայկական հետքը ջնջելը խրախուսվում է ամենաբարձր օղակից, հետևաբար դեռ կշարունակվի:
Րաֆֆի Քորթոշյան - 17-րդ դարի եկեղեցու մոտ է կանգնած Ալիևը և ներկայացնում է, որ արձանագրությունները կեղծ են, պետք է քերվեն:
Մինչդեռ այս վանքը 19-րդ դարում հրատարակված էր տարբեր գրքերում արդեն կային:
Այս արձանագրությունները հիմա կան թե ոչ՝ հնարավոր չէ պարզել: Այսպես ավերվեցին նաև Լաչինի գերեզմանատունը, Քաշաթաղի Ծիծեռնակավանքը, Շուշիի կանաչ ժամ եկեղեցին:
Րաֆֆի Քորթոշյան - Երբ Շուշին վերցրին, այս եկեղեցին ամբողջությամբ կանգուն էր, զինվորը հրադադարի հաջորդ օրն է նկարել, կանգուն է, մեկ տարի անց պայթեցրել են:
Երբ գողին ասում ես՝ մի գողացիր, բայց նա գողանում է, պիտի բանտարկես, եթե չես բանտարոկում, ուրեմն միջազգային կառույցների որոշումները թերի են, որովհետև չեն հասնում վերջնական նպատակին:
Տարբեր նամակներ են գում միջազգային տարբեր կազմակերպություններին, ստանում են Ադրբեջանին դատապարտող նամակ-պատասխաններ, կան նաև դատապարտող բանաձևեր:
Րաֆֆի Քորթոշյան - Այո, բանաձևերը կարևոր են, որովհետև այդ բանաձևերը հետագայում կարող ես օգտագործել:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք խումբ 3 տարի անց էլ դեռ Լեռնային Ղարաբաղի այդ տարածքներ մուտք չի գործել: Մինչդեռ, ըստ մասնագետների, այդ տարածքում 5 տասնյակից ավելի 7-րդ, 13-րդ, 17-րդ դարերի հուշարձաններ կան:
Համլետ Պետրոսյան - Դադիվանք, Հադրութի Սպիտակ Խաչ, Կատարո վանքեր:
Այն կորուստը, որ կարող ենք գնահատել, մոտենում է 2000-ի: Այդ կորուստները աշխարհին պատմելու համար անցած տարի Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ-ի ֆինանսավորմամբ այս գիրքն է հրատարակվել՝ անգլերեն, շուտով նաև ռուսերեն և հայերեն տարբերակները կլինեն:
Րաֆֆի Քորթոշյան - 400 հուշարձան կա ընդգրկված, 30 տարիներին ավերված, վերջին 3 տարում և հուշարձաններ, որոնք իրենց տիրապետության տակ են, և կա մտավախություն:
Հրատարակվելուց հետո արդեն իսկ մի քանիսի ավերման մասին փաստեր ունեն՝ ավելացնում է Քորթոշյանը: Գիրքը 1000 օրինակով է տպագրվել, 500-ը դիվանագիտական ներկայացուցիչներին է փոխանցվել, իսկ մյուս 500-ը՝ տարբեր երկրների գիտական կենտրոններ, թանգարաններ, համալսարաններ:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան