ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հույս է հայտնել, որ Թուրքիան կնպաստի բոլոր մասնակիցների վերադարձին Սևծովյան հացահատիկային նախաձեռնությանը։
«Մենք ակնկալում ենք, որ Թուրքիան կխաղա այն առաջատար դերը, որն արդեն խաղացել է, գործարքը վերադարձնելու համար»,- ասել է Բլինքենը՝ ելույթ ունենալով Ասպենում անվտանգության հարցերով համաժողովում:
Պետքարտուղարը կրկին նշել է, որ Վաշինգտոնը դաշնակիցների հետ ուսումնասիրում է ուկրաինական հացահատիկի արտահանման այլ հնարավորություններ։ Նա կարծիք է հայտնել, որ այդպիսով, սակայն, հնարավոր չի լինի արտահանման նախկին ծավալներին հասնել։