Հուլիսի 21-ին՝ ժամը 11։55-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 70-րդ կմ-ին բախվել են Porsche Cayenne (վարորդ՝ Շ․ Վ․) և Ford Fusion (վարորդ` Խ. Կ.) մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է ճամփեզրին կայանած «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենային (վարորդ` Գ. Խ.). Porsche Cayenne և «ՎԱԶ» մակնիշների ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի ծառերի մեջ։
Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից՝ Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ջ․ Շ․-ն (ծնված 1994 թ.) հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան։