Հովհարային անջատումների պատճառով Արցախում խմելու ջրի խնդիր է հասունանում: Այս մասին ահազանգում է Ջրմուղ-կոյուղի ընկերությունը:
«Մինչև հիմա ունեցած պաշարներով կարողացել են Ստեփանակերտի բնակիչներին շուրջօրյա ջուր մատակարարել: Սակայն շրջափակումը շարունակվելու դեպքում լուրջ խնդիրներ կլինեն»,- ասված է հաղորդագրության մեջ: