Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ի տրամադրած կասետային ռումբերը, որոնք արգելված են ավելի քան 120 երկրում, ազդեցություն են ունեցել ռուսական պաշտպանական կազմավորումների և ռուսական զորքերի մանևրների վրա:
«Մենք նախնական արձագանքներ ենք ստացել ուկրաինացիներից, և նրանք դրանք բավականին արդյունավետ օգտագործում են»,- ասել է Քիրբին: Նա խորհուրդ է տվել ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար դիմել Ուկրաինայի պաշտոնյաներին:
Ամերիկյան The Washington Post (WP) թերթը, հղում անելով ուկրաինացի անանուն պաշտոնյաներին, գրել է, որ արկերն օգտագործվում են ռուսական պաշտպանական գծերի երկայնքով։ Այս դիրքերը, նշում է WP-ն, հաջողությամբ կասեցնում էին Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը, որը սկսվել էր մեկ ամիս առաջ։