Հուլիսի 21-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության
նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի
գլխավորությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ԶՈՒ-ում իրականացվող
բարեփոխումներին և այդ համատեքստում իրականացված ծրագրերին ու առաջիկա անելիքներին։ Քննարկվել են «Հրամանատրում առաջադրանքի միջոցով»
հայեցակարգի ներդրմանը, արհեստավարժ սերժանտական կազմի զարգացմանը
վերաբերող և մի շարք այլ հարցեր։
Հնչել են զեկույցներ, ներկայացվել առաջարկներ։