ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Ջոնի Կումարին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Խաղաղ Դոնի փողոց) և հայտնաբերել, որ այնտեղ խախտվել են հայրենական և ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները:
Մասնավորապես՝
-
խոհանոցի հատակը չի ունեցել հարթ մակերես, չի պահվել նորոգ վիճակում.
-
պատերի պատրաստված չեն անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից.
-
սննդամթերք պարունակող տարածքում առկա աշխատանքային սեղանի մակերևույթը չի պահվում նորոգ վիճակում, պատրաստված չէ հեշտությամբ մաքրվող ու հարթ նյութերից.
-
սահմանված չէ միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն, դրանք չեն իրականացվում.
-
առաստաղները և վերին ամրությունները նախագծված և կառուցված չեն այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: