Գործարկվել է պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը, որում ներկայացված են տվյալ պահին հասանելի պետական աջակցության բոլոր ծրագրերը։ Այն հնարավորություն է տալիս քաղաքացուն մեկ հասցեում հեշտությամբ ծանոթանալ պետաջակցության բոլոր ծրագրերի՝
բովանդակությանը,
դիմելու կարգին,
անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին։
Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից՝ իրազեկման հարթակը հասանելի է
https://irazekum.am/ հասցեով, ինչպես նաև Irazekum / State programs անվամբ հեռախոսային հավելվածի տեսքով։ Բաժանորդագրվելով Irazekum հարթակին՝ քաղաքացին ինքնաշխատ եղանակով կտեղեկացվի իրեն հետաքրքրող ոլորտներում նոր ծրագրերի ի հայտ գալու կամ գործող ծրագրերում պայմանների բարելավման մասին։