Հուլիսի 21-ին` ժամը 03:47-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին KamAZ մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել հարակից ձորակը (մոտ 4 մ)։
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը․ ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։