Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին Fox News-ի եթերում ասել է, որ Ուկրաինան կարող է ամերիկյան F-16 կործանիչներ ստանալ մինչև տարեվերջ։
«Իհարկե մենք չենք կարծում, թե միայն F-16-երը բավարար կլինեն ռազմի դաշտում իրավիճակը փոխելու համար: Ուկրաինացիներին անհրաժեշտ են հրետանի, զինամթերք, հակաօդային պաշտպանության համակարգեր և տանկեր: Հսկայական քանակությամբ աջակցությունը մենք տրամադրում ենք աննախադեպ արագությամբ»,- ասել է Քիրբին:
Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է նաև առաջիկա օրերին Ուկրաինային ԱՄՆ-ի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հուլիսի 19-ին ասել էր, որ լավագույն դեպքում F-16-երը Ուկրաինայում կլինեն հաջորդ տարի։