«Ռուսական կողմը Մոսկվայում Չինաստանի դեսպանատանն անհրաժեշտ պարզաբանումներ է ներկայացրել Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ, որի հետևանքով վնասվել էր Օդեսայում Չինաստանի գլխավոր հյուպատոսության շենքը»,- հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:
Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել էր, որ հինգշաբթի Օդեսայում Չինաստանի գլխավոր հյուպատոսության մոտ պայթյուն է տեղի ունեցել, շենքը վնասվել է, քանդվել է պատերի մի մասը, կոտրվել են պատուհանների ապակիները, դիվանագիտական հաստատության աշխատակիցները տարհանվել են, տուժածներ չկան։