ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թվիթերյան միկրոբլոգում արձագանքել է կանադացի գործընկերոջ` Մելանի Ժոլիի գրառմանը` Կանադայի` Հայաստանում ԵՄ առաքելությանը միանալու մասին:
«Մենք անկեղծորեն բարձր ենք գնահատում Կանադայի ներդրումն ու ներկայությունը Հայաստանում` հանուն մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքներին հավատարմության ընդհանրության վրա հիմնված երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար»,- գրել է Միրզոյանը:
Մելանի Ժոլին թվիթերյան իր միկրոբլոգում հետևյալ գրառումն էր արել.
«Կանադան հավատարիմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը: Հենց այդ պատճառով էլ մենք մեծացրել ենք մեր ներկայացվածությունը տարածաշրջանում: Այժմ մենք հայտարարում ենք, որ Կանադան կմասնակցի Հայաստանում ԵՄ առաքելությանը»: