Ժամը 12։20-ի սահմաններում Սպիտակի թաղամասերից մեկում շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա և պատճառել մարմնական բազմաթիվ վնասվածքներ։ Մասնավորապես՝ դեմքի, գլխի և պարանոցի շրջանում, սուր արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով։ Այդ մասին ասված է Սպիտակի ԲԿ-ի Ֆեյսբուքի էջում:
«Երեխան հիվանդանոց է ընդունվել լաթաձև պատռվածքներով՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Փոքրիկն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան։ Ողջ բուժանձնակազմը, մայրապետից մինչև վիրաբուժական թիմ, շարունակում են պայքարել երեխայի կյանքի համար։ Ավելի քան 1.5 ժամ տևած վիրահատությունն ավարտվել է։ Երեխայի վիճակը գնահատվում է ծանր: Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:
Երեխայի՝ հիվանդանոց ընդունվելուց րոպեներ անց նույն թաղամասից շան կծած վերքերով հիվանդանոց է ընդունվել ևս մեկ քաղաքացի։ Նրան ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, որից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։
Փոքրիկի առողջական վիճակի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրվի»,- նշված է գրառման մեջ։