Ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի, թե Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարը ՀՀ շրջակա միջավայրի նախարարին ուղղված գրությամբ պահանջել է դադարեցնել խոշոր մետաղաձուլական գործարանի կառուցումը, տեղեկացնեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարար Հակոբ Սիմիդյանի, պաշտոնապես որևէ գրություն չի ստացել։ Այդ մասին ասված է ՇՄ նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանի Ֆեյսբուքի էջում: