Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դիտավորյալ գործողությունները չեն կարող որակվել այլ կերպ, քան անօրինական և անմարդկային։ Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Արարատ Միրզոյանը հիշեցրեց՝ այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է այս կառույցում ահազանգում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար. իրավիճակի մասին։
Մանրամասները` Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: