Երկու տարի է՝ մենք աշխատում ենք ընկերության հետ: Անդրադառնալով Հայաստանում արտադրվող «Սեպուհ-1» ավտոմեքենաներին՝ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Ի սկզբանե ԵԱՏՄ կարգավորումներն այնպիսին են, որ փոքր ավտոմեքենաշինությունը բավական բարդ գործընթաց է, և մենք ստիպված եղանք ընկերության կողքին լինել բավական երկար ժամանակ, մինչև ստացվեց Հայաստանում արտադրված մեքենաների նորմալ պետական գրանցումն ապահովել: Արդեն ութ մեքենա հավաքվել է: Սա փորձնական պարտիա է: Ընկերության հիմնադիրը պարսկահայ գործարար է: Գործարանը գտնվում է Նոր Նորք համայնքում: Նպատակ կա տարեկան մի քանի 100 մեքենա արտադրել ներքին և արտաքին սպառման համար: Այժմ հավաքված ութ մեքենան ունեն պետհամարանիշ և կարող են վաճառվել. որևէ խնդիր չկա»,- ասաց Վահան Քերոբյանը:
Նախարարն ընդգծեց, որ Հայաստնում մեքենաների միջին տարիքը բավական հին է: Ոչ ամենավերջին տվյալներով՝ միջին տարիքը 20 տարուց ավելի է: «Կառավարությունը շատ շահագրգռված է, որ ավտոպարկը թարմացվի»,- ասաց նա: