44-օրյա պատերազմում երկու որդի կորցրած Մելքոնյանների ընտանիքում նորից արու զավակ է լույս աշխարհ եկել:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ Դավիթը ծնվել է փոխնակ մոր ծառայության ծրագրի շնորհիվ:
«Առողջապահության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների համատեղ ծրագրի արդյունքում 5-րդ երեխան է Դավիթը, որ փոխնակ մոր օգնությամբ ծնվել է պատերազմում որդի կորցրածների ընտանիքում:
Այս ծրագրի շրջանակներում շուտով ևս 8 ընտանիքում երեխաների ծնունդ է սպասվում: Պատերազմում որդի կորցրած ընտանիքներին փոխնակ մոր ծառայությունն ու նաև արտամարմնային բեղմնավորման ծրագիրն ամբողջովին գտնվում է պետական հոգածության ներքո և իրականացվում է պետական պատվերով»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: