Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի «Սևծովյան նախաձեռնության» դադարեցման և ծովային մարդասիրական միջանցքի կրճատման կապակցությամբ, 2023 թվականի հուլիսի 20-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից, Սև ծովի ուկրաինական նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերը կդիտարկվեն որպես հավանական ռազմական բեռներ փոխադրողներ:
«Համապատասխանաբար, այդ նավերն ուղարկած երկրները կհամարվեն ուկրաինական հակամարտության մեջ ներգրավված կողմ՝ Կիևի ռեժիմի կողմից»,- ասված է հայտարարության մեջ։
ՌԴ ՊՆ-ը նաև նշել է, որ Սև ծովի միջազգային ջրերի հյուսիսարևմտյան և հարավարևելյան հատվածներում մի շարք ծովային տարածքներ հայտարարվել են ժամանակավորապես վտանգավոր նավագնացության համար։ Սահմանված կարգով համապատասխան տեղեկատվական նախազգուշացումներ են տրվել ծովագնացներին՝ անվտանգության երաշխիքների չեղարկման վերաբերյալ։