Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը Ուկրաինական Суспильне («Հասարակական») պարբերականի հետ հարցազրույցում հերքել է կառույցի մասնակցությունը Ղրիմի զինափորձարանում տեղի ունեցած պայթյունին:
Ավելի վաղ ուկրաինական Strana.ua-ն ներկայացրել Էր կառույցի ղեկավար Բուդանովի անունից արված հայտարարությունը. «Ղրիմի զինափորձարանում բռնկված հրդեհն Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության և ուկրաինական զորքերի գործողության արդյունք է»: Պարբերականը որպես աղբյուր վկայակոչել է տելեգրամյան ալիքը, որը, ինչպես պնդում են, պատկանել է Բուդանովին։ Ավելի ուշ ուկրաինական հետախուզության ղեկավարի հաղորդագրությունը հեռացվել է:
РБК-Украина-ն հայտարարել է, թե տելեգրամյան ալիքը, որին հղում կատարելով լրատվամիջոցները տարածել են ենթադրաբար Կիրիլ Բուդանովին վերագրվող հայտարարությունը, եղել է վերջինիս անունով բացված կեղծ ալիք: