Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ շարժական մամոգրաֆը մինչև օգոստոսի 12-ը կկայանի Արթիկի բժշկական կենտրոնի տարածքում՝ կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն իրականացնելու նպատակով:
Ծրագրի շահառու են հանդիսանում Արթիկի ԲԿ-ի և Հոռոմի, Պեմզաշենի, Փանիկի, Մեծ Մանթաշի բուժհաստատություններին կցագրված 50-69 տարեկան կանայք, ովքեր նախապես պետք է այցելեն իրենց ընտանեկան բժիշկներին, նախնական զննում անցնեն և իրենց բժշկի կողմից տրված հերթագրման կտրոնով, որտեղ նշված կլինի իրենց հետազոտման օրն ու ժամը, մոտենան շարժական մամոգրաֆիկ ծառայության աշխատակիցներին:
Բոլոր հետազոտություններն ԱՆՎՃԱՐ են։
Հերթերից խուսափելու համար կապվեք ձեր ընտանեկան բժիշկների կամ բուժքույրերի հետ:
Ծառայությունը սքրինինգային է, այսինքն` գանգատ չունեցողների շրջանում կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակ ունի։