2023 թ. հուլիսին Սյունիքի և Տավուշի մարզային ու համայնքային գրադարանների 50 գրադարանավարներ մասնակցել են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կազմակերպած վերապատրաստման դասընթացներին:
Ինչպես բարելավել գրադարանային համակարգի աշխատանքը մարզերում, կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ ամենօրյա աշխատանքում: Նոր հմտությունների, գիտելիքների ու փորձի փոխանակման այս դասընթացները հնարավոր դարձան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագրի շրջանակում:
Տեսական և գործնական քառօրյա հանդիպումների ընթացքում հանրապետության փորձառու և առաջատար մասնագետները խոսեցին գրադարանային գործի տարաբնույթ գործառույթների, գրադարանավարների աշխատանքների կազմակերպման արդի մեթոդների կիրառման մասին: Ներկայացվեց, թե ինչպես համագործակցել մարզային լրատվամիջոցների հետ՝ բարձրացնելով սահմանամերձ մարզերում գրադարանների կրթական բաղադրիչը:
Դասընթացների ավարտին մասնակիցները ստացան վերաորակավորումը հավաստող վկայականներ: