Հայաստանի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A ենթախմբում: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Անդորրայում անցկացված առաջին խաղում Հայաստանի հավաքականը 99:36 հաշվով հաղթել է Ջիբրալթարի ընտրանուն: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Սեդա Գաբրիելյանը՝ վաստակած 33 միավորով: Նա նաև 9 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 8 արդյունավետ փոխանցում:
Բասկետբոլի Հայաստանի Մ16 աղջիկների հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 19-ին` մրցելով Մալթայի հետ:
Մ16 աղջիկների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը մասնակցում է Վահագն Հարությունյանի գլխավորությամբ: Թիմում ընդգրկված են՝ Սեդա Գաբրիելյանը, Էմիլի Շաբանին, Ջիաննա Կեկլիկյանը, Էլեն Խաչատրյանը, Ջովաննա Գասպարյանը, Լիլիթ Գևորկովան, Մերի Ոսկանյանը, Ալինա Բարսամը, Սարինե Դերդերյանը, Անիելա Հավանճյանը և Մեղրի Ասատուրը:
Մարզչական շտաբում ընդգրկված է նաև Լիաննա Բաղդասարյանը:
A ենթախմբում Հայաստանի թիմի մրցակիցներն են Վրաստանի, Մալթայի և Ջիբրալթարի հավաքականները:
Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի շրջանակում այսօր պայքարի դուրս կգա նաև Մ16 տարեկան տղաների հավաքականը, որը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում կմասնակցի առաջնության B ենթախմբի հանդիպումներին։
Զորիկ Իսաջանիի գլխավորությամբ թիմում ընդգրկված են՝ Դավիթ Բոյաջյանը, Արտյոմ Նազլուխանյանը, Դավիթ Վարդանյանը, Էդուարդ Խաչատրյանը, Հայկ Ստամբոլցյանը, Արեգ Ասլանյանը, Քևին Դեհբաշյանը, Վիլյամ Ղարաբեկյանը, Սեբաստիան Հացակորզյանը, Նոլան Բրաունը, Արթուր Ավագյանը, Սեբաստիան Ջոն Մինասյանը, Ներսես Ավագյանը:
Մարզչական շտաբում են նաև Սարգիս Ստեփանյանը և Սևակ Կետենջյանը:
Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում կլինեն Սան Մարինոյի, Ադրբեջանի, Կիպրոսի և Ալբանիայի թիմերը: Այսօր տղաների Մ16 տարեկանների հավաքականը կմրցի Սան Մարինոյի հետ:
Տեղեկացնենք նաև, որ բասկետբոլի Մ18 տարեկան աղջիկների հավաքականն էլ հայտնվել է C դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Մոլդովայի, Կոսովոյի և Ալբանիայի թիմերի հետ: Հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 1-ից 6-ը Ալբանիայի Դուրես քաղաքում: