Շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխումն ու բացահայտումը ոստիկանության ուշադրության կենտրոնում են։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Հերթական դեպքը, որը վերաբերում է ընդերքի պահպանման և օգտագործման պահանջները խախտելով՝ վնաս պատճառելուն, բացահայտել են ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները։
Հուլիսի 18-ին Տավուշի ոստիկաններն օպերատիվ տվյալներն իրացրին Տավուշի մարզային վարչության ծառայողների հետ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները տվեցին դրական արդյունք։
Պարզվեց, որ Այգեձոր գյուղի մի բնակիչ այս տարվա ընթացքում Չինարի բնակավայրի սահմանամերձ մի տարածքից վաճառելու նպատակով հանել էր, ապա բեռնատարով տեղափոխել և գյուղում պահեստավորել էր շուրջ 15 ուղեբեռ ավազ։
Պարզվել է նաև, որ 60-ամյա տղամարդը նախկինում ևս տարբեր անձանց մի քանի ուղեբեռ ավազ էր վաճառել։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։