Սպիտակ տունը տնտեսական միջոցներ է նախապատրաստում Ղրղզստանի նկատմամբ՝ հարկադրելու այդ երկրին դադարեցնել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների արտահանումը Ռուսաստան, գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի իրազեկ պաշտոնյաներին:
Ավելի վաղ ԵՄ ներկայացուցիչները պնդում էին, որ առևտրային հոսքերի «կասկածելի» աճ է գրանցվել Եվրամիության երկրներից դեպի Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ, այդ թվում՝ Ղազախստան և Ղրղզստան, ինչպես նաև Հայաստան և այդ երկրներից դեպի Ռուսաստան:
Պաշտոնյաների խոսքով՝ սահմանափակումները կարող են հրապարակվել արդեն այս շաբաթ։