Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխադարձ համաձայնությամբ չի մասնակցի BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) գագաթնաժողովին Յոհանեսբուրգում, ՌԴ-ն կներկայացնի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այդ մասին չորեքշաբթի հաղորդվում է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամապոսայի գրասենյակի պաշտոնական կայքում:
Նշվում է նաև, որ հանդիպմանը, որը տեղի կունենա օգոստոսի 22-24-ը, անձամբ ներկա կլինեն Բրազիլիայի, Հնդկաստանի, Չինաստանի և ՀԱՀ-ի ղեկավարները: Հարավաֆրիկյան Հանրապետության առաջնորդի գրասենյակից նշել են, որ դա կլինի «BRICS-ի առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա դեմ առ դեմ ձևաչափով COVID-19 համավարակի սկզբից ի վեր»:
Ըստ Reuters-ի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Հարավային Աֆրիկայում Միջազգային քրեական դատարանի որոշմամբ ձերբակալություն էր սպառնում: