Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել: Այդ մասին «Լուրերին» հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից և նշել, որ հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ վերջին հանդիպումը կայացել է հուլիսի 12-ին Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում: